ԱԺ-ն այսօր միաձայն կողմ քվեարկեց երկար սպասված նախագծին. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին երկար սպասված նախագծին: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»:

Հիշեցնենք ,որ ավելի աղ Առաջին լրատվականին տված հարցազրույցի ժամանակ Լիլիթ Մակունցը նշել էր.

«ԱԺ նիստերի դահլիճում ինձ մոտ նույնպես այնպիսի տպավորություն է, որ շատ հաճախ ոչ թե գործ ունենք ընդդիմախոսության հետ, այլ ինչ-որ բան է տեղի ունենում, որը երբեք չես կարող անվանել ընդդիմախոսություն:

«Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, ողջունում է բովանդակային քննարկումները, որոնք վերաբերում են այն խնդիրներին, որոնք մտահոգություններ, տեսակետների բախում են առաջացնում: Մենք, իհարկե, պատրաստակամ ենք այդ ամեն ինչը պարզաբանելու և հանրությանը ներկայացնելու, բայց բացառապես մեր լիազորությունների տիրույթում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ