ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել

Մեր հայերը ԱՄՆ֊ում որոշում են էդ բարբիքյուի տեղը նորմալ արքադով բանով խորոված անեն։ Լավաշը բերում են, մանղալը հայկական ձևերով սարքում են, արքադը(խաղողի վազ) կտրատած շարում են մանղալին , կրակը տալիս են, միսը շարում են , մեկ էլ 10 րոպե անց սիրենան միացրած հրշեջները թափով գալիս են։

Մերոնք էլ հրշեջներին բերում են ներս , խորովածը սարքում , լաաավ պատիվ են տալիս, ճանապարհում։

Հրշեջները վերջում ծիծաղելով ասում են՝ մենք կյանքում այսպիսի ուրախ ու համով այց չէինք ունեցել, հուսով ենք թաղի ժողովուրդը շուտ շուտ կահազանգեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ