Տե՛ր Հիսուս, հույս դնելով Քո անսպառ բարության վրա ես գալիս եմ ինչպես հիվանդ՝ իր Փրկչի մոտ, ինչպես քաղցած ու ծարավ՝ Կյանքի աղբյուրին

Տե՛ր Հիսուս, հույս դնելով Քո անսպառ բարության վրա ես գալիս եմ ինչպես հիվանդ՝ իր Փրկչի մոտ, ինչպես քաղցած ու ծարավ՝ Կյանքի աղբյուրին, ինչպես աղքատ՝ Երկնային թագավորին, ինչպես արարած՝ իր Արարչին: ինչ եմ ես, որ մոտենում եմ Քեզ և ինչպես Դու, որ հաճում ես խոնարհվել դեպի ինձ՝ ինձ համար հաց և հոգևոր փրկություն դառնալու:

Հոգիս բորբոքվում է Սուրբ Մարմինդ ընդունելու ցանկությամբ: Սիրտս ծարավ է Սուրբ Սրտիդ հետ միանալու: Ինչպես կարելի է ճանաչել Քեզ և չսիրել, Տե՛ր, ինչպես կարելի է սիրել ու չմիանալ Քեզ հետ:

Արթնացրու ինձ, Տե՛ր, թմրությունիցս, որ հոգով ճաշակեմ քաղցրությունդ: Լուսավորիր աչքս, որ լավ տեսնեմ այս Մեծ Խորհուրդը: Ամրացռու ինձ, որ չտատանվեմ հավատիս մեջ: Մեղավոր եմ, Տե՛ր, առաջին մեղավորը աշխարհիս վրա, բայց էլ չեմ ուզում մեղավոր մնալ:

Հավատում եմ Քեզ, Տե՛ր, օգնիր անհավատությանս: Չեմ փոխի Քեզ ոչ մի գնով: Միայն օգնի՛ր ինձ, որ անդատապարտ հաղորդվեմ Քո Սուրբ Խորհրդին: Լուսավորիր սիրտս, ուղղիր կյանքս, սանձիր կրքերս և օգնիր կատարել միայն Քո կամքը: ԱՄԵՆ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ