«Հանկարծ չասեք, թե գնացել էր Քոչարյանին տեսակցելու, որպիսությունը հարցնելու ու աջակցություն հայտնելու…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպին:

Իսկ հիմա որևԷ միամիտ թող փորձի ինձ համոզել Քոչարյանի աջակցի` զենքով վերջինիս գրասենյակ գնալու ու կրակոցներ արձակելու իմաստը:

Հանկարծ չասեք, թե գնացել էր գլխավոր մեղադրյալին տեսակցելու, որպիսությունը հարցնելու ու աջակցություն հայտնելու, բայց որ իմացավ ավելի քան 1 տարի է ինչ ազատության մեջ չէ իր իշխանազավթ նախագահը, գժվեց ու սկսեց կրակել…

Իսկ եթե Քոչարյանին ազատելու պահանջով էր վերջինիս զինված աջակիցը գնացել գրասենյակ, ապա դա առնվազն անմտություն էր, քանզի գլխավոր մեղադրյալը գրասենյակում չէր կալանքի տակ։

Կամ նույն հաջողությամբ կարող էր գնալ վերջինիս տուն ու նույն պահանջը ներկայացներ:

Պարզ է չէ, որ նպատակը հնարավորինս մեծ սկանդալ, աղմուկ ու քաոս սարքելն էր… երկրում տիրող իրավիճակը ապակայունացնելն էր, ու ստեղծված իրավիճակում իշանություններին ու առաջին հերթին վարչապետ Փաշինյանին մեղադրելն էր…

Կրկնում եմ, կատարվածը՝ քաղաքական պատվեր էր, նպատակը՝ երկրում իրավիճակը ապակայունացնել ու իշխանությունների դեմ քաղաքական դիվիդենտներ շահել։

Էլի եմ կրկնում եմ, կատարվածը՝ քաղաքական պատվեր էր, նպատակը՝ երկրում իրավիճակը ապակայունացնել ու իշխանությունների դեմ քաղաքական դիվիդենտներ շահել։

Իսկ հիմա որևԷ միամիտ թող փորձի ինձ համոզել Քոչարյանի աջակցի` զենքով վերջինիս գրասենյակ գնալու ու կրակոցներ արձակելու…

Posted by Taron Chakhoyan on Thursday, January 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ