ՌԴ-ում կորոնավիրուսի կրող համարվող Արման Քեշիշյանի ախտորոշումը հերքվել է

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը: Վերջինս համարվում էր Ռուսաստան ժամանած առաջին մարդը, որը  չինական կորոնավիրուսի կրող կարող էր լինել:

Բժիշկները Կարաքեշիշյանին զննել են, որից հետո այդ ախտորոշումը բացառվել էր թե´ նրա, թե´ Պետերբուրգում հոսպիտալացված մեկ այլ անձի դեպքում. վերջինս Չինաստանի քաղաքացի է եղել:

Կորոնավիրուսի կրող լինելու կասկածանքով հոսպիտալացված երկու տղամարդկանց «սուր շնչառական վիրուսային վարակի» ախտորոշում է տրվել: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ