«Պաշտոնյաները պետք է թափանցիկ սետկաներով գնան՝ առեւտուր անելու». Փաշինյանը կատակեց

«Առևտրի և ծառայությունների մասին» նախագծով, որն ընդունվեց այսօրվա նիստում, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

Ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ