Որոշումն ընդունվեց․ 2022-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում:

Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրել է, որ կենսաքայքայվող տոպրակները չեն ենթարկվելու այս կարգավորմանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ