Խանդի հողի վրա ամուսինը կացինով կտրել էր կնոջ ձեռքերը

Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանի բնակիչը խոստովանել է, որ խանդի պատճառով կտրել է կնոջ երկու ձեռքը։

ՌԴ ԱԳՆ գլխավոր վարչության մոսկովյան բաժնի ներկայացուցչի խոսքով՝ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տեղի 25-ամյա բնակչուհին առանց երկու ձեռքի:

Նույն օրը ոստիկանություն է դիմել 26-ամյա բնակիչը, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ խանդելով կնոջը, նրան գյուղի մոտակա անտառ է տարել, որտեղ կացնով կտրել է նրա դաստակները, որից հետո քաղաքային հիվանդանոց է տարել: Քրեական գործ է հարուցվել «Առողջությանը մտադրված ծանր վնասվածք հասցնելու» հոդվածով: Այդ հոդվածով առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկներին հաջողվել է պահպանել երիտասարդ կնոջ ձեռքերը: Վիրահատությունը 8 ժամ է տևել: Մինչեւ վերջերս բոլոր հարազատներին և ընկերներին թվում էր թե նրանց ընտանիքում կատարյալ երջանկություն է տիրում։

Սակայն, այս  երջանիկ զույգերի մոտ  վաղուց  անհամաձայնություն էր տիրում: Հիմնական պատճառը տղամարդու խանդն էր, որ հանգիստ չէր տալիս նրանց։Նա կնոջը խնդրում է իրեն ուղեկցի աշխատանքի․ ճանապարհին նա կնոջը տանում է անտառ և տեղի է ունենում այդ սարսափելի իրադարձությունը։

Կնոջ ձեռքերը կտրելով նա փորձել է ճշտել կնոջ դավաճանությունը։Հասկանալով նա սխալվել է խանդոտ ամուսինը կնոջը հասցնում է հիվանդանոց, բայց արդեն ուշ էր բժիշկները չեն կարողանում ոչինչ անել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ