«Սովոր ենք, որ կաթը պետք է լինի թրիքոդ, գյուղացին՝ ցնցոտիներով, ճաքճքած ձեռքերով ու տանջված»․ վարչապետը զայրացավ

Հայ-հոլանդական ձեռնարկությունը ստիպված է կաթի փոշի ներկրել պանիր արտադրելու համար, որովհետև այստեղ արտադրվող կաթը չի համապատասխանում ստանդարտներին։ Այս օրինակով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց գյուղմթերքի արտադրության թեման։

Պատգամավորի հարցին պատասխանելիս վարչապետը օրինակ բերեց, որ մեզանում հիմա ընդունված է, որ կաթը դեռ պետք է կթել ձեռքով, ալյումինի դույլերի մեջ, և դրանում էլ հաճախ հայտնվում է գոմաղբ։ Իսկ եթե խելացի անասնագոմերի ծրագրին դիմեն գյուղացիները, ապա կարող են մինչև իսկ 0 տոկոսով վարկեր ստանալ ու բարձր ստանդարտի կաթ մթերել։

«Թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ։ Չի կարելի պահանջել, որ մթերողները գան, թրիքոտ կաթը կրկնակի գնով մթերեն»,- զայրացավ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ կառավարությունը ոչ միայն քննադատում է այդ վերաբերմունքը, այլև լուծումներ է առաջարկում խելացի անասնագոմերի և այլ ծրագրերի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ