Սոնա Շահգելդյանը՝ իր առողջական վիճակի և հիվանդանոցում հայտնվելու և ․․․

Երգչուհին հայտնեց, որ ներկայումս արդեն տանն է, հիվանդանոցում կաթիլային է ընդունելուց հետո իրեն լավ է զգում և այլ մանրամասներ իր առողջական վիճակի և Հիվանդանոցում հայտնվելու մասին։

«Շատ եմ աշխատում և բավականին ծանրաբեռնված։ Վերջին տարիներին շատ քիչ եմ հանգստացել, և սա կանխատեսելի էր: Գերհոգնածության հետևանքով ինքնազգացողությունս լավ չէր, դիմեցի բժշկի։

Բարեբախտաբար հիվանդանոցում մի քանի ժամ եմ եղել, կաթիլային եմ ստացել, հետո եկել տուն։ Հիմա ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ինձ շատ լավ եմ զգում, որևէ գանգատ չունեմ»,-ասաց երգչուհին ու հավելեց, որ իրեն հանգիստ է պետք:

Սոնայի խոսքով՝ այժմ ամբողջությամբ հանգստի տրվել չի կարող՝ հաշվի առնելով արտերկրում ծրագրած համերգները։

«Արտերկրում համերգներ ունեմ, կփորձեմ դրանք համատեղել հանգստիս հետ։ Լիովին հանգստանալ չեմ կարող, որովհետև աշխատելու եմ, շատ ծրագրեր ունեմ։ Այս տարին հագեցած է լինելու նոր երգերով ու աշխատանքներ»,-նշեց Սոնան։

Երգչուհու խոսքով՝ առողջության վատթարացման պատճառներից են եղել նաև եղանակն ու իր հուզական վիճակը:

«Առհասարակ, եղանակային տատանումների ժամանակ ճնշման հետ կապված խնդիրներ եմ ունենում, այս տարի դրան գումարվեց նաև գերհոգնած վիճակս։

Տեսակով էլ սրտացավ ու էմոցիոնալ մարդ եմ, ամեն անգամ թեկուզ փոքր լարված իրավիճակը կարող եմ շատ ծանր տանել։ Սա ևս անդրադառնում է առողջությանս վրա, որովհետև ամեն ինչին զգացմունքային եմ արձագանքում։

Հասկացա, որ առողջությունն ամենակարևոր բանն է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել ու առաջնային տեղ հատկացնել»,- ասաց նա ու հավելեց, որ իր հուզմունքային վիճակը պայմանավորված չէ անձնական խնդիրներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ