Աննա Հակոբյանը ուրախ լուր է հայտնել

Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հայտնել․

Անչափ ուրախ եմ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և քաղցկեղ ունեցող մեր բալիկների լավ ընկերներն են:

Այսօր նրանք այցելել էին մեր փոքրիկներին և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող մեր բալիկներին ներկայացրեցին հատվածներ «Չիպոլինո» մանկական բալետից:

Մենք համոզված ենք, որ մեր փոքրիկներին քաղցկեղը հաղթահարելու հարցում օգնում են ոչ միայն դեղերն ու քիմիոթերապիաները, այլև լավ երաժշտությունը, թատերական ներկայացումները, բալետն ու դրական էներգիայով մարդկանց հետ շփումը:

Անչափ ուրախ եմ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները «Ժպիտների…

Posted by Anna Hakobyan on Wednesday, January 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ