Շատ ավելի լավ կլիներ Միքայել Մինասյանն տղամարդկություն ունենար, որ նկուղներից տեքստ չհրապարակեր, այլ գար․․․

«Երբ ես կարդում եմ հոդվածը, ըստ իս, հեղաշրջման տարրեր նկատելի են: Սա ինձ համար: Բայց ԱԱԾ-ում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում, ովքեր ավելի խորն են ուսումնասիրել հոդվածը»,-անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, որ Վանեցյանը հեղաշրջման փորձ չի կատարել, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հարցին՝ իսկ հիմա նման վտանգներ տեսնու՞մ եք, նշեց, որ հիմա պետական հեղաշրջման վտանգ չի տեսնում, հիմա տեսնում է տարբեր ուժերի դավադրություններ, կան մարդիկ, որ ցանկացած ակցիայի մասնակցում են: «Օրինակ՝ վարորդներն են պայքարում, իրենք այդտեղ են: Հասկանալի է, որ ինչ-որ ուժերի կողմից այդ մարդիկ ֆինանսավորվում են և ուղղորդվում: Այս պահի դրությամբ իրականում Հայաստանում այդ դավադրությունները կան»,-հավելեց պատգամավորը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ