Սասունը նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ Սասունը հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ, արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։
Հետագա դարերում բուն Սասունի և հարակից գավառները տնտեսական և քաղաքական առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Սասուն ընդհանրական անվանումը։