Վանեցյանը պատմել է իր իր ընտանիքի մասին

Վանեցյանը մտադիր չէ հեռանալ Ազգային անվտանգության ծառայության համակարգից, այսօր այդ մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հենց ինքը՝ Վանեցյանը։

Մամուլում իր՝ ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերի վերաբերյալ հարցին Վանեցյանն պատասխանեց, որ ցանկանում է երկար խոսել։ Պատմեց, որ դեռ 20 տարեկանից աշխատել է ԱԱԾ համակարգում ու շարունակեց. «Հպարտանում եմ իմ ծառայությամբ, իմ կատարած աշխատանքով, պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին։ Այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ղեկավարել այդ կառույցը, որտեղ աշխատում եմ շուրջ 20 տարի»։

 

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ վերջին յոթ ամիսների ընթացքում համակարգում կատարվել են մեծ փոփոխություններ, որոնք նվազագույնն են։ Կատարելիք աշխատանքը, դեռ առջևում է։ Նա հույս հայտնեց, որ կշարունակի պաշտոնավարել այս համակարգում:

Ներկայացնում ենք Ձեզ Վանեցյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից ի հատված, որտեշ նա ներկայացնում է իր ընտանիքը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի մասինԳաղտնալսումների, կոռուպցիոն բացահայտումների և ազգային անվտանգության մասին «Ազատության» բացառիկ հարցազրույցը Արթուր Վանեցյանի հետ դիտեք վաղը՝ ժամը 20:00-ին

Posted by Ազատություն ռադիոկայան on Saturday, December 15, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ