«Իմ ամենաթանկը». մահացել է Եվա Ռիվասի մայրը

Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Իմ ամենաթանկը … նա լքեց ինձ:

Երկնքի արքայությունը քեզ, մամ, իմ կյանք»:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը 1996-2004 թվականներին հանդես է եկել որպես Ռոստով քաղաքի «Արևիկ» անսամբլի մենակատար։ Եվան՝ իբրև խմբի մենակատարուհի, բազմիցս արժանացել է դափնեկրի կոչմանը։

Ելույթ ունենալով թե համույթի կազմում, և թե որպես անհատ կատարող՝ «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում, Եվան արժանացավ «Գրանդ պրի» մրցանակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ