Սևակի «երկու տառը» օգնեց Բագրատյանին բացատրել Պետրոսյանի «երեք տառը»

Ցանկացած երևույթ կարող ենք նայել դրական և բացասական լույսի տակ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Պարոն Ուլիխանյան, դուք տղամարդ եք, ձեզ չի սազում սպառնալ «կատոկի» տակ թողնելը, փոս փորողը փոսն է ընկնում։ Պետք չէ այդ բառապաշարով ընդդիմության հետ խոսել։ Ցանկացած երևույթ կարող ենք նայել դրական և բացասական լույսի տակ, ես դասականի խոսքերով փորձեմ տարբերակել իմ գործընկերոջ խոսքերը երեք տառի մասին, օրինակ Սևակն ասում է «Դո՛ւ՝

երկու տառ,

Դո՛ւ՝

հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

երկու տառ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…»։ Ինչո՞ւ սա չեք նայում, որ էդ երեք տառը հասկանում եք ամեն մեկն իր քաղաքակրթական մակարդակով։ Տիկին Արփի Դավոյան, արժեհամակարգից եք խոսում, ինչու նման արժեհամակարգ չեք որդեգրել։ Դուք կին եք, լավ կլինի այդպես մտածեք, ոչ թե մտածեք անպայման դրա տակ եսիմ ինչեր, աշխարհացունց արտահայտություններ։ Եթե ինչ-որ մեկն ասում է այստեղ այսպես, այնպես, նաև մեծն Սևակի խոսքերով ասեմ՝ ով սահմանում է նոր օրենք ու կարգ, հայտարարվում է և օրենքից դուրս։ Միշտ ունեցեք ձեր մտքում այդ վտանգը»,-նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ