«5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը»․ Հայկ Մարության

Հայկ Մարությանը լավ լուր է հայտնել իր ֆեյսբուքյան էջում /

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որով շուրջ 5,3 մլն եվրո կհատկացվի՝ վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ համակարգ ներդնելու գործին:

Ծրագրի ավարտին ակնկալում ենք մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանըԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ այսօր…

Posted by Hayk Marutyan on Tuesday, January 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ