«ԲՀԿ-ն մնացել է Գյումրի-Երեւան մայրուղու վրա և հատկապես Հյուսիս-հարավ հատվածում»․ Դավոյան

Կառավարության կողմից ներկայացված երկու նախագծերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ընդունվել են սվիններով և այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Աժ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։

Դավոյանը հիշեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը․

«Երբ տիկին Զոհրաբյանը իր ամանորյա ուղերձն էր հղում հանրությանը, ասաց, որ կցանկանա, որ «Իմ քայլի» պատգամավորները իրենց զգան Գյումրի–Երեւան մայրուղուն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Գյումրի-Երեւան մայրուղու վրա մնացել է ԲՀԿ-ն և հատկապես Հյուսիս-հարավ հատվածում։ Իսկ մնացած պատգամավորները, ինչպես ցույց տվեցին այս դահլիճում տեղի ունեցած իրադարձությունները, մնացել են իրենց քուչի բեսեդկայում, իրենց դպրոցի պատի տակ, որոնք օգտագործվել են կռիվների և այսօրվա ռազբորկաների համար»։

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ