«Խորհրդարանը, պնդում եմ, որ Գևորգ Պետրոսյանի պես պատգամավորների տեղը չէ». Ալեն Սիմոնյան

«Ես չեմ կիսում նրա կարծիքը: Տարբեր երկրների խորհրդարաններում տարբեր բաներ կարող են լինել, բայց մեր խորհրդարանում նման բան չի կարող լինել: Այսինքն, ինքը նորմա՞լ է համարում, որ վաղը որեւէ մեկը մոտենա եւ հարվածի իր դեմքին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գնահատականին, որ աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ նման միջադեպեր լինում են, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում  Քրեական ենթամշակույթի կրողներին քրեական պատասխանատվության կանչելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանին զայրացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը։

Նա, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին կոչ է արել ներողություն խնդրել իրենց գործընկերոջ պահվածքի համար։ Դրանից հետո Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների միջեւ վեճ է բռնկվել։ Արդյունքում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չորս պատգամավորի զրկեց նիստերի դահլիճում գտնվելու իրավունքից այսօրվա նիստի ողջ ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ