«Ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանում անդրադառնալով քննիչ հանձնաժողովին, նշեց, որ այն արդեն ստեղծվել է, այդտեղ քննարկում են հանձնաժողովի ստեղծման հարցը: Պաշտոնապես դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին` բարձրաձայնեց.

«Եթե վաղը քվեարկությամբ տապալեք այս հանձնաժողովի կազմի անդամներին հաստատելու մասին որոշումը, ապա  Հայաստանում պառլամենտական ժողովրդավարությունը մեծ հարված կստանա: Եթե տապալվեց, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու: Սիրով և գործընկերային տեղեկացնում եմ՝ չանեք նման բան»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն ևս` որպես պատգամավորի, հետաքրքրում է, ինչպես պատգամավորը ձևակերպեց՝  ««Կամազգեյթի» էպոպեան»: Նա նշեց նաև, որ իր հարցերի պատասխանները ստանալու համար Երևանի քաղաքապետն իրեն ուղղորդել է հանձնաժողով.

«Հիմա ես ումի՞ց ստանամ իմ հարցերի պատասխանները: Ես մի քանի մտահոգիչ հարցադրումներ ունեմ»:

Որին ի պատասխան շատ ելույթներ հնչեցին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ