«Հորդորում եմ Միքայել Մինասյանին անձամբ գալ Հայաստան և առաջնորդել ընդդիմությանը». Արման Բոշյան

«Կարծում եմ, ցավոք, այո՛, նախկին մշակույթից տարրեր առկա են խորհրդարանում: Ես վաղուց չեմ հիշում նման իրավիճակ և մթնոլորտ խորհրդարանի դահլիճում:

Մենք՝ որպես կառավարող խմբակցություն և որպես հեղափոխության արժեքներ կրող պատգամավորներ, անում ենք հնարավորինս այդ մթնոլորտը պահպանելու և այդ մշակույթը արմատավորելու Հայաստանի խորհրդարանում և Հայաստանի քաղաքական կյանքում:

Բայց արձանագրում ենք, որ կան անհատներ, որ չեն կիսում այդ գաղափարներն ու մոտեցումները»,-անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ