«Լռե՛ք. ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի՝ իրենց ընկերոջ համար». Արման Բաբաջանյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը։

Քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ» Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Գողական բառի հետ երեք տառով հասկացություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիք»:

Նրա ելույթին հաջորդեց պատգամավոր Արման Բաբաջանյանի կոշտ ելույթը, որը ուղեկցվեց ծափահարություններով: Պատգամավորը պահանջեց, որ ԲՀԿ-ից որևէ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար:

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան մոտեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, և ստեղծվեց լարված իրավիճակ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հորդորեց վերջ տալ «ռազբորկային» և նստել տեղները:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ