«Սերժ Սարգսյանը շատ վաղուց պետք է մեզ հանգիստ թողներ, բայց հանգիստ չի թողնում». Ալեն Սիմոնյան

«Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը լրագրողին ասում՝ ինձ հանգիստ թողեք: Իսկ ինչո՞ւ էր ասում՝ հետագայում ես կխոսեմ, իսկ ինչու էին հուղարկավորության առիթն օգտագործում եւ քննադատում ՀՀ իշխանություններին: Ասում էին՝ չենք քաղաքականացնելու եւ հետո տեւական հարցազրույցներ տալիս դրա մասին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ Սերժ Սարգսյանը հանգիստ չի թողնում իրենց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը հանգիստ չի թողնում նույնիսկ  իր կուսակիցներին՝ չհեռանալով կուսակցության ղեկավարի պաշտոնից, քաղաքականության մեջ տարբեր սին հայտարարություններ անելով»:

Նա կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալով ՀՀԿ-ն շանս կունենա ինչ-որ ձեւով վերածնվելու, սերնդափոխվելու. «Բայց ինքը դա չի անում, որովհետեւ մտածում է՝, որ դրանով կխուսափի ինչ-որ պատասխանատվություններից, կամ ինչ-որ բաների քաղաքական երանգ կտա»:

Տեսանյութը ՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ