«Զարհուրելի մակուլատուրա»․ այսպես բնորոշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պետական մրցանակների, նախագահի մրցանակների արժանացած գրական գործերը, երբ ԱԺ-ում քննարկվում էր պետական մրցանակների շնորհման մասին կարգավորումների վերաբերյալ նախագիծը։
Զոհրաբյանի խոսքով՝ այդպիսի գործերը մրցանակներ են ստացել, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահերը։
«Հիմա էլի կսկսեն ասել՝ «մեզ վիրավորեց, գրողներիս վիրավորեց, մտավորականներիս վիրավորեց»։ Լա՛վ եմ անում, այո՛, լա՛վ եմ անում, որովհետև չէր կարելի էդքան իջեցնել սանդղակը էդ պետական մրցանակների, չէր կարելի գրական խոտանին տալ պետության ամենաբարձր մրցանակը»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ առաջինը պետք է սկսել քննարկումները նրանից, թե ովքեր են ձևավորում այդ մրցանակները տվող հանձնաժողովները։