Պուտինն իրականացրել է 14-ամյա տղայի երազանքը

Ինչպես հայտնում է Life.ru-ն, 14-ամյա Արտյոմի երազանքը իրականացել է ՌԴ նախագահի օգնությամբ: Վերջինս զանգահարել է Արտյոմին և հարցրել, թե ինչպես է անցել թռիչքը: Նախագահի հետ զրուցել են նաև Արտյոմի եղբայրներն ու մայրը: Արտյոմն ասել է, որ թռիչքը հոյակապ է անցել:

«Քաղաքը տեսանք վերևից. Պետրոպավլովսկի ամրոցը, Էրմիտաժը, ֆուտբոլային մարզադաշտը: Ուղղաթիռը մեծ է, գեղեցիկ: Ինձ շատ է դուր եկել, տպավորություններն անմոռանալի են: Մտքեր կան և՛ օդաչու դառնալու, և՛ քաղաքականություն մտնելու մասին», — ասել է Արտյոմը:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի կամավորների համաժողովին և ծանոթացել «Երազիր ինձ հետ» նախագծին, որն իրականցնում է լուրջ հիվանդություն ունեցող երեխաների երազանքը: Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր ընտրել ծրարներից մեկն ու կատարել երեխայի երազանքը: Նախագահը 5 ծրար է վերցրել, որոնց մեջ էր նաև Արտյոմի ծրարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ