Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության

Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանի հետ զրուցել ենք ոչ միայն Երեւանում հաստատվելու որոշման պատճառների, այլեւ առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ։

– Պարոն Աբգարյան, ինչպես եղավ, որ որոշեցիք մշտական բնակության տեղափոխվել Հայաստան։

– Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու… Ում ասում եմ՝ ասում են՝ դու գիժ ես։ Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի։ Ու առիթը հեղափոխությունը եղավ։ Մտածեցի, որ ճիշտ  ժամանակն  է՝  ամեն  ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով։

Դե, ինքը հազում էր, հիշում եք այդ պատմությունը։ Ես իր հազը կարծես բուժեցի։ Այդ ժամանակ էլ ճանաչեցի։ Կնոջս առաջարկեցի՝ ուզո՞ւմ ես գնանք, մեր երեխային մեծացնենք Հայաստանում։ Ասացի՝ սա իմ երազանքն է։ Կինս ասաց՝ լավ։ Ու որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է եւ տեղափոխվում ենք։ 86 օր մնաց մեր տեղափոխվելուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ