«Տիտանիկ» ֆիլմից հայտնի My heart will go on ստեղծագործությունը։ Ժյուրիի բոլոր անդամները սեղմեցին բաղձալի կանաչ կոճակը, ինչը նշանակում էր, որ բոլորին դուր եկավ հայուհու կատարումը։
Ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը նշեց, որ այսպիսի ստեղծագործություն երգելը մեծ պատասխանատվություն է։
«Դու յուրովի երգեցիր այս երգը։ Իհարկե Սելին Դիոնից հետո դժվար է երգել, բայց այն նոտաները, որ դու երգեցիր, հիասքանչ էին։ Դու կարողացար լուծել այս խնդիրը»,- ասաց նա։