«Արդեն ձեռք են բերվել ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ». Արթուր Դավթյան

«Այս պահին ունենք դեպքի նախնական քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են ինքնասպանության մասին»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ընդգծեց, որ մահվան ելքով դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են:

«Բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի: Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու և առավել ևս քննության արդյունքների մասին ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-նշեց Դավթյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ