Ձեզ ենք ներկայացնում զարմանալի փաստեր Հյուսիսային Կորեայի մասին։ Այս փաստերը կարող են Ձեզ շոկի ենթարկել։
Հյուսիսային Կորեայում գրեթե չկան լուսացույցներ:
Ձեզ մոտ այժմ առաջացավ հարց թե ինչպես է այստեղ կարգավորվում երթևեկությունը: Այստեղ երթևեկությունը կարգավորում են ոստիկանության աշխատողները, որոնք պարտադիր պետք է լինեն կին: Նրանք կանգնում են խաչմերուկի մեջտեղում, և ողջ աշխատանքային ժամի ընթացքում շրջվում մերթ աջ, մերթ ձախ կողմ, ստուգելով երթևեկությունը:
Արգելված է Ինտերնետը:
Միայն պետական աշխատողները կամ հատուկենտ բախտավորները իրավունք ունեն օգտվելու Ինտերնետից, այն էլ միայն՝ իրենց գլխավոր միակ կայքից և էլեկտրոնային հասցեից:
Գոյություն ունի “երեք սերնդի պատիժ”, այսինքն, եթե մարդուն բանտ են նստեցնում, նրա ընտանիքը, նրա երեխաները և թոռները նույնպես պետք է զրկվեն ազատությունից: