Մոսկվան փախածներին պահում է որպես «զապաս» նռնակ․ նախկինների հույսը հեղաշրջումն է

Եթե, օրինակ, իրավիճակը սրվի, և այսօրվա իշխանություններին աջակցող մասսան չլինի այնքան հզոր, որքան 2018-ի ապրիլ-մայիսին, ապա, Արկադի Վարդանյանի խոսքով, այսօրվա իշխանության շանսերը կտրուկ կպակասեն.

«Իսկ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր տարակուսում էին, հիմա արդեն սկսել են զայրույթ արտահայտել: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել այն մարտավարությունը, որ Մարալիկում ցանկանում են փակել ծննդաբերական բաժանմունքը: Այսինքն՝ կամաց-կամաց բողոքի ալիքը կարող է ավելի մեծ թափ հավաքել»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «առաջին ջութակի» դերը ստանձնելու հավակնություններին՝ Արկադի Վարդանյանն արձագանքեց. «Հիմա մենք ինչի՞ց ենք բողոքում. էդ Արթուր Վանեցյանը լուսնից իջա՞վ, իրեն ո՞վ է նշանակել ԱԱԾ տնօրեն՝ ո՛չ ես, ո՛չ դուք, ոչ էլ հասարակության պահանջով է նա նշանակվել: Եվ Արթուր Վանեցյանը լավ ա անում, ինչ անում ա. հնարավորություն ստեղծվել է, ինքն էլ անում ա էն, ինչ որ անում ա: Հնարավորություն չստեղծեի՛ք: Եվ դա վերաբերում է ոչ միայն Արթուր Վանեցյանին, այլև Վալերի Օսիպյանին՝ էն մյուս հանցագործին. նա ընդհանրապես կարկառուն հանցագործ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ