Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը հաստատ չի բարձրանա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դրական է վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ-ների մասին այն հայտարարությանը, որ քաղաքացիները ՀԴՄ չտրամադրող տնտեսվարողներին նկարահանելու հնարավորություն ունենան։ Այս մասին նա ասաց զրույցում։

Ինչ վերաբերում է գազի գնի սակագնի բարձրացման մասին շրջանառվող լուրերին, պատգամավորն ասաց․ «Նմանատիպ լուրերը՝ գազի գնի սակագնի բարձրացում, գնաճ, պարբերաբար հրապարակ են նետվում, բայց տեսնում ենք, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը տեղի չի ունենում։ Պետք է հիշեցնեմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունն առ այն, որ մինչև ապրիլի մեկը գազի սակագինը չի բարձրանա, հետևաբար՝ քաղաքացիները կարող են հանգիստ լինել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ