Թեստ․Ի՞նչ գիտենք Տիգրան Մեծի ստեղծած «ծովից ծով» Հայաստանի մասին

Ծովից ծով Հայաստան գաղափարը հանդիսանում է հայկական ժամանակակից ազգայնականության տարրերից մեկը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են մ․թ․ա․ 1-ին դարը՝ Տիգրանյան Հայաստանի գոյության ժամանակը որպես հայոց պետականության ոսկեդար։

Տիգրանյան ժամանակաշրջանը հայկական ազգային նույնականացման գաղափարներում ցույց է տրվում որպես Հայաստանի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի ծաղկման գագաթնակետերից մեկը, երբ հայերը ունեցել են հզոր և արդար պետականություն։

Հայաստանի բաժանումներից հետո մինչև մեր օրերը Ծովից ծով Հայաստանի գաղափարը հայկական մեսիականության ենթատեքստում դարձել է անկախության պայքարի կարգախոս և ռոմանտիկ պայքարի տարր։

Spread the love
  •   
  •   
  •