«Մահերը շարունակվելու են․ ինձ վրա «պատվեր» լինելու մասին լուրեր կան»․ Սեդա Սաֆարյան

«Իրար հաջորդող մահերը ցնցումներ են առաջացնում։ Այսքան զուգադիպություններ չեն կարող լինել։ Կարծում եմ, որ առաջիկայում սա շարունակություն կունենա»,-  «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Լուրեր են շրջանառվում, որ կան պատվերներ։ Դեկտեմբերին ինձ ասել էին, որ կա նման վտանգ։ Անգամ այդ վտանգի ուղղվածությունը մի փոքր մեզ էին շրջում` ինձ և Անդանիկ Քոչարյանին։ Ասում էին՝ «զգու՛յշ եղեք»։ Չգիտեմ՝ այդ պատվեր տվողներն ովքեր են, բայց կոնկրետ ես «Մարտի 1-ով» եմ առնչվում, և կարող եմ մտածել՝ ովքեր են մեզ իրենց թշնամին համարում»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ