Գերմանիայում զարդարել են Եվրոպայի ամենաճոխ և թանկարժեք սուրբծննդյան տոնածառը։
Ծառը բուրգի տեսք ունի, որը զարդարված է 2,6 մլն դոլար արժողությամբ 2018 հատ ոսկյա մետաղադրամով: Տոնածառի բարձրությունը 3 մետր է, քաշը՝ 63 կիլոգրամ:
Այն զարդարելու համար մեկ ժամ է պահանջվել:
Ծառի հեղինակը թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող Pro Aurum գերմանական ընկերությունն է: