Կուտոյանի մահվան դեպքի վայր են ժամանել Հրայր Թովմասյանն ու Արթուր Վանեցյանը

Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան վայր է ժամանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա չի կարողացել զսպել արցունքները, և տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է նա շենքի մուտքի մոտ լաց լինում:

Դեպքի վայր է ժամանել նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, բայց չի կարողացել մուտք գործել բնակարան, քանի որ այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ