«Մահացած Կուտոյանի մարմինը հայտնաբերել է կինը…». նոր մանրամասներ

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել:

«Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք եկել են դեպքի վայր, կինն է հայտնաբերել ամուսնու դին»,- ասաց նա:

Մելիքյանն ասաց, որ զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, աշխատանքների ավարտին պարզ կլինի՝ քանի՞ հրազենային վնասվածք է ստացել նա: Մելիքյանը հայտնեց, որ ինքը դեպքի վայրում չի եղել, որ ավելորդ հետքեր չթողնեն: Նա տեղեկացրեց՝ հարևանների հետ դեռ չեն խոսել, սակայն տարածքը տեսախցիկներով կահավորված է, որ որևէ տեղեկություն չկորցնեն:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հարազատները Կուտոյանի վարքագծում փոփոխություն նկատե՞լ են, ինչին Մելիքյանը պատասխանեց.

«Հիմա իրենք այնպիսի վիճակում են, որ… եկել է կինը ու հայտնաբերել ամուսնու դին»:

Մելիքյանն ասաց, որ դեպքի վայրում զենք կա, բայց ինքը չի տեսել: Նա տեղեկացրեց՝ մասնագետների մասնակցությամբ զննություն է կատարվում, որը երկար կտևի: ՔԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող որևէ գործով ներգրավված չէ որպես վկա:

Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ նախնական տեղեկություններ կկարողանա հաղորդել 1,5-2 ժամից միայն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ