Եթե գյուղացին կանգնեց ոտքի, քաղաքացին սոված կմնա, ոչ մի «բոյնի». մսավաճառներն ու անասնապահները բողոքում են

Մսավաճառներն ու անասնապահներն այսօր` հունվարի 17-ին, կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ իրենց հանձնած նամակի պատասխանը ստանալու համար, սակայն նրանց տեղեկացրել են, որ Կառավարությունում այդ հարցի շուրջ քննարկում է ընթանում, պատասխանը կլինի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, որով թույլատրվում է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Ակցիայի մասնակիցները Կառավարությունից ժամանակ են խնդրում սպանդանոցների թվի ավելացման և դրանով պայմանավորված նաև մորթի գների իջեցման համար:

«Գյուղացին եթե կանգնեց ոտքի, քաղաքացին սոված կմնա, ոչ մի «բոյնի»»,- ասաց բողոքող գյուղացիներից մեկը:

Ակցիայի մասնակիցները այսօր հեռացան: Նրանք կսպասեն նամակի պատասխանին, որից հետո կա´մ կդադարեցնեն բողոքի ակցիան, կա´մ կշարունակեն ավելի մեծ թափով:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՍԱՏՄ ղեկավարի և սպանդանոցների սեփականատերերի միջև հուշագիր է ստորագրվել՝ սահմանելով մորթի գների առավելագույն սահմանաչափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ