Հալեպը կրկին հրթիռակոծվել է․ 7 զոհերից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք

Սիրիայի Հալեպ քաղաքում ակաբեկիչները բնակելի թաղամաս են հրթիռակոծել։  Մահացել է 7, վիրավորվել՝ 18 խաղաղ բնակիչ:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ։ Տուժել է հատկապես քաղաքային շուկան:

Այս պահի դրությամբ՝ կա 7 զոհ, որոնցից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք։РИА Новости-ն փոխանցել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցից:

Հիվանդանոցի աշխատակցի խոսքերով՝ հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

Spread the love
  •   
  •   
  •