«Վանեցյանը քրեական հեղինակությունների հետ մութ գործարքների մեջ է եղել․ փաստեր կան»․ Հրաչյա Հակոբյան

«Արթուր Վանեցյանի՝ քրեական հեղինակությունների հետ կապեր եղել են, և կան փաստեր, որ նա նրանց հետ մութ գործարքներում է եղել»,- այս մասին «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ ԱԱԾ պետի պաշտոնավարման ընթացքում ինչ-որ ինֆորմացիայի հավաքագրում է տեղի ունեցել։
«Պարզվում է՝ մեր անվտանգության տակ ական է դրված եղել։ Վանեցյանն այլև անցյալում է։ Հասարակության համար բացահայտվեց՝ ո՞վ է նա և ի՞նչեր է փորձել անել պաշտոնավարումից առաջ և հետո»,- նկատել է Հակոբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ