Պրեմիերա․ Արամե և Դիանա Գուրցկայա — «Первая Осень»

Դիանա Գուրցկայան հանրաճանաչ վրացի կույր երգչուհի է, ով Peace Will Come (Խաղաղություն կգա) երգով ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Երգչուհին արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման: Յուրաքանչյուր տարի կազմակերպում է բարեգործական միջոցառում` «Белая трость» «Սպիտակ ձեռնափայտ», որտեղ տարբեր երկրներից տեսողական խնդիրներով երեխաները ելույթ են ունենում հայտնի աստղերի, այդ թվում հենց իր` Դիանա Գուրցկայայի հետ:

Դիանա Գուրցկայան ամուսնացած է հաջողակ փաստաբան, իրավաբական գիտությունների պրոֆեսոր` Պյոտր Կուչերենկոյի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի` Կոնստանտին Կուչերենկոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ