Դեռահասն ինքնասպան է եղել սոցցանցի համար տեսահոլովակ նկարահանելիս

Հնդիկ դեռահաս Քեշավ Կումարը պատահաբար կրակել է իր վրա TikTok սոցիալական ցանցի Gulf News-ի համար տեսահոլովակ նկարահանելիս: Տղան վերադարձել է դպրոցից և որոշել է նկարահանել դիտարժան հոլովակ: Նա խնդրել է մորը նկարահանման համար ատրճանակ տալ: Կինը սկզբում մերժել է որդուն, բայց քանի որ վերջինս շատ է խնդրել, նա տվել է ատրճանակը:

Տղան ատրճանակը դրել է ուսին՝ ներկայանալով զինվորականի կերպարով: Նա պատահաբար քաշել է ձգանը, կրակ բացել և ընկել հատակին:

Դպրոցի ավագ աշակերտները նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն անզոր են եղել փրկել նրա կյանքը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ