Մխիթար Հայրապետյանը իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է այսօրվա նիստին։ Մասնավորապես գրել է․
Այսօր Խորհրդարանում մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ՝ Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ հեռուստատեսության և ռադիոյի օրենսդրության բարեփոխումների գործում հատկապես մեծ ավանդ ունի ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի՝ հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Վահագն Թևոսյանը, որի համար ուզում եմ արժանին մատուցել գործընկերոջս:
Լսումներին ելույթով հանդես եկա նաև ես. տեսագրությունը կտեղադրեմ երեկոյան: