Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:
Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք:
Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող անասնապահների հետ հանդիպեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Անասնապահները մի շարք բողոքներ ներկայացրեցին Ավետիսյանին։ Նախ՝ նշեցին, որ շատ քիչ են սպանդանոցները.
«Օրինակ՝ Վայոց ձորում 1 սպանդանոց է, բայց մարզն ունի 20 գյուղ, Վայոց ձորում ո՞նց ենք մորթելու»։
Բացի այդ, անասնապահները հարցրեցին՝ ծախսեր կանի՞ սպանդանոցը, գա անասունին տանի, մորթի։ «Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները սպանդանոցների տերերը պետք է տան»,- արձագանքեց Ավետիսյանը։ Անասնապահներից մեկը վրդովվեց. «Ինչի՞ ես պիտի նայեմ սպանդանոցի տերերին, ինչի՞ ինքը ինձ պետք է թելադրի՝ ես ինչ գնով վաճառեմ, ես էս գործի թարգը տա՞մ։ Եթե դուք սարքեք ապանդանոցներ, մարդկանց ապահովեք, նոր պահանջեք»։ Տեսչական մարմնի ղեկավարն ի պատասխան ասաց. «Մենք չենք սարքողը, դուք սարքեք»։
Գյուղացին արձագանքեց, որ միջոցներ չունի սպանդանոց կառուցելու համար. «Ես փող չունեմ, որ սպանդանոց սարքեմ։ Հարցն այն է, որ մի քանի շրջաններում սպանդանոցներ լինեն։ 10 հազար դրամ փոխադրման համար են ուզում, 12 հազար սպանդանոցի համար»։
Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան…
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, January 16, 2020