«Այս հեղափոխությունը Մարգարիտա Սիմոնյանի սիրո կարիքը չունի». Սոս Ավետիսյան

«Այսօր իշխանությունը չունի հայ-ռուսական պայմանագրերը վերանայելու առաջնահերթություն:

Առհասարակ բոլոր պայմանագրերը պետք է դիտարկվեն ՀՀ շահերի տիրույթում, սակայն ամբողջապես վերափոխումներ պայմանագրի շուրջ չեն կարող լինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ եթե մեր կենսական շահերի նկատմամբ ոտնահարում լինի, ցանկացած երկրի հետ պայմանագրայնության հարցերը պետք է քննարկվեն:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ