«Եթե 2020-ին չհրաժարվեն «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից», ուրեմն՝ անսկզբունքային են»․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն կարծիքին է, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները կամք պետք է դրսևորեն ու նախապես խոստացած մի շարք փոփոխություններ իրականացնեն: «Եթե 2020-ին չհրաժարվեն «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից», կնշանակի՝ անսկզբունքային են, հետ են կանգնում նախապես տված խոստումներից»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով առողջապահության նախարարության՝ որոշ համայնքների ծննդատները փակելու որոշմանը, Սամսոնյանն ընդգծեց. «Ես վստահում եմ, հավատում եմ վարչապետ Փաշինյանի՝ 2050-ին 5 մլն դառնալու անկեղծ ցանկությանը, բայց եթե 5 մլն դառնալու «պլան» ունենք, ապա ինչո՞ւ ենք փակում ծննդատները: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ծննդատները փակելու հարցում կառավարությունում համախոհություն չկա, ու մարզպետները պայքարում են նախարարի որոշման դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ