«Վանեցյանն ունեցածը կորցնելու հետևանքով ցայտնոտային հայտարարություններ է անում». Սոֆյա Հովսեփյան

«Վերջին ժամանակահատվածում Արթուր Վանեցյանը շատ ցայտնոտային մեկնաբանություններ ու գնահատականներ է տալիս։ Կարծում եմ, որ դա ունեցածը կորցնելու հետևանք է»,-«Հարցազրույց» հաղորդման եթերում նման դիտարկում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Երբ ճիշտ չես գնահատում և կորցնում ես այն, ինչը վստահել են քեզ, դու պետք է փորձես արդարացնել։ Այսօր, կարծես, ջուրն ընկած մարդը, որը փրփուրներից է կախվում, այդպես է անում»,- ասել է Հովսեփյանը։

Պատգամավորը չի բացառում, որ Վանեցյանի կողմից կարող էր լինել պետական հեղաշրջման փորձ՝ ընդգծելով, որ իր համար անընդունելի էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնի ազատումից հետո արված հայտարարությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ