Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց կալանքից․ դատարանը փոխեց խափանման միջոցը

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ է գումարվել և քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։

Այսօր հրավիրված դատական նիստում գործով դատախազը միջնորդել էր վերանայել խափանման միջոցի հարցը, միջնորդությանը միացել էր նաև պաշտպանական կողմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ