« Շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի». Մոսկվացի մասնագետները եզրակացությունը

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի:

Սիրելի հաճախորդներ,

Հունվարի 9-ին Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։
ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ վիբրացիան կարող էր առաջացած լինել երկրաշարժի արդյունքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվեց բանավոր եզրակացություն այն մասին, որ օդափոխության համակարգի անսարքության հետևանքով տեղի է ունեցել անհարմարություն առաջացնող վիբրացիա, ինչը վտանգ չի ներկայացնում։

Միևնույն ժամանակ Դալմա Գարդեն մոլը, լինելով պատասխանատու կազմակերպություն, որը մարդկանց կյանքն ավելի բարձր է գնահատում, քան շահույթի ստացումը, նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։

Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

Միևնույն ժամանակ ղեկավարությունը դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։
Դալմա Գարդեն մոլը հավատարիմ է մնում իր արժեքներին, ղեկավարությունը կշարունակի գործել՝ ելնելով իր հաճախորդների և գործընկերների շահերից և կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում, երբ կունենանք պետական մարմիններից գրավոր եզրակացություն։

Լրատվամիջոցներին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը։

Շնորհակալություն համբերատարության և մեր կողքին լինելու համար։

Դալմա թիմ

Սիրելի հաճախորդներ,Հունվարի 9-ին Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում…

Posted by Dalma Garden Mall on Wednesday, January 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ