Մարդկությունը մեկ տասնամյակ ունի վնասակար թափոնները կիսով չափ կրճատելու և երկրի մակերեսի մեկ երրորդի համար պաշտպանված կարգավիճակ ապահովելու համար: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի զեկույցը, որը հրապարակվել է հունվարի 15-ին:
Ծրագրում ներկայացված է 20 նպատակ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում երկրի վայրի բնությունը պահպանելու համար:
Նպատակների շարքում մասնավորապես ներառվում է պլաստիկ թափոնները և ավելցուկային սպառումը 50% -ով կրճատելը, երկրի մակերեսի առնվազն 30%-ը պաշտպանված տարածքի կարգավիճակով ապահովելը, կայուն զարգացման տեխնոլոգիաների ներդրումը բիզնեսի և մարդկանց վարքի մեջ:
Ծրագիրը պետք է հաստատվի 2020 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովում, որը անցկացվելու է Չինաստանում: