Ավստրալիային ոչ պակաս, քան մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար

Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

Հրշեջ ծառայության տվյալներով, հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Ավստրալիան վերադառնա այն վիճակին, որում երկիրը եղել Է հրդեհներից առաջ: Ինչպես հաղորդում Է NASA-ն, հրդեհներից ծխի շլեյֆը «առնվազն մեկ լրիվ պտույտ կկատարի երկրագնդի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»: Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը «կտրուկ փոխել Է գույնը»՝ առաջացնելով «օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ»:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Ամանորի ժամանակ Ավստրալիայի հրդեհներից ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ մինչեւ այս տարվա հունվարի 8-ը ծխի շլեյֆը «կիսով չափ շրջանցել Է երկրագունդը»: Սպասվում Է, որ ավելի ցուրտ եղանակային պայմանները եւ կանխատեսվող անձրեւները կօգնեն պայքարել հրդեհների դեմ:

Ներկայում Ավստրալիայի արեւելքում դեռեւս ակտիվ են հրդեհների 100-ից ավելի օջախներ: Նշվում Է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիայի մեկ երրորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ